top of page
WEB-02.png

TRACK THE CHANGES

ՄԵՐ ՄԱՍԻՆ

IMR-ը առաջատար մարքեթինգային հետազոտական ընկերություն է հայաստանյան շուկայում։

Screenshot 2024-06-21 at 18.42.53.png

ԼՈՒԾՈՒՄՆԵՐ

Մեր նորարարական լուծումները ուղղված են մեղմելու բիզնեսի մարտահրավերները շուկայավարման տեսանկյունից։ Մենք առաջարկում ենք որոշումների կայացումը իրականացնել տվյալների հիման վրա, որոնք հավաքագրում ենք ամենայն խնամքով և պատասխանատվությամբ: 

Icons-01.png

NPS հետազոտություն

Խորհուրդ տալու զուտ ինդեքսը (NPS) հաճախորդների լոյալությունը չափելու լավագույն լուծումներից է։

Icons-02.png

BHI հետազոտություն

BHI հետազոտությունը ապրանքանիշի կենսունակությունը գնահատելու արդյունավետ միջոց է։

Icons-03.png

Պրոդուկտի թեստավորում

Պրոդուկտի թեստավորման հետազոտությունը պրոդուկտների՝ պահանջմունքները բավարարելու հատկությունները գնահատելու լուծումն է։

Icons-04.png

Հաճախորդների բավարարվածության ինդեքս (CSI)

Հաճախորդների բավարարվածությունը (CSI) դինամիկ հետազոտելը հաջողակ բիզնեսի կարևորագույն գործառույթներից է։

Icons-05.png

Գործատուի բրենդինգ հետազոտություն

Գործատուի ամուր բրենդը կադրերի հավաքագրման գործընթացի արդյունավետության բարձրացման գրավականներից է։

Icons-06.png

Գաղտնի գնորդ ինդեքս (MSI)

Հաճախորդների սպասարկման ստանդարտների ներդրումը և միատեսակ կիրառումը կարևոր ձեռքբերում է բիզնեսի համար՝ հաճախորդների փորձառությունը գերազանցության հասցնելու տեսանկյունից։ 

Icons-07.png

Գնորդի կերպար (Buyer Persona)

Թիրախային լսարանի ներկայացուցիչների “անձնավորումը”՝ պրոֆիլավորումը, բարձրացնում է անհատականացված մարքեթինգային քաղաքականություն վարելու հավանականությունը։ 

Icons-08.png

Իրագործելիության (Feasibility) հետազոտություն

Իրագործելիության հետազոտությունը գաղափարի կենսունակության գնահատումն է թիրախային լսարանի շրջանում։

Icons-09.png

UI/UX հետազոտություն

UI/UX (User Interface/User Experience) հետազոտությունը կարևոր գործընթաց է, որն ուղղված է հասկանալու օգտատերերի վարքագիծը, կարիքները և նախապատվությունները:

ԻՆՉՈՒ՞ ԸՆՏՐԵԼ ՄԵԶ

IMR-ը առաջատար մարքեթինգային հետազոտական ընկերություն է հայաստանյան շուկայում։ Մենք տրամադրում ենք լայնամասշտաբ մարքեթինգային հետազոտական ծառայություններ բիզնեսներին և ոչ միայն։

Why IMR-6.png

Թելադրող

Լինելով ճանաչված որպես մարքեթինգային հետազոտությունների առաջամարտիկ ՀՀ-ում՝ IMR-ը առաջնորդում է մարքեթինգային հետազոտությունների ոլորտը՝ կիրառելով նորարարական մոտեցումներ, ինչպես նաև, պահպանելով լավագույն ավանդույթները։ 

Մենք թելադրում ենք նորարարություն, հուսալիություն և պրոֆեսիոնալիզմ:

Why IMR-1.png

Կրթությանը և հզորացմանը միտված

Որպես համայնքի անդամներին կրթության, վերապատրաստման և զարգացման հնարավորություններ տրամադրելուն միտված ընկերություն՝ մենք զարգացնում ենք նրանց հմտություններն ու աշխատունակությունը։

Why IMR-5.png

Վստահելի գործընկեր

Որակի և հետևողականության մեր անսասան նվիրվածությունը մեզ դարձնում է վստահելի գործընկեր բիզնեսում 2006 թվականից ի վեր՝ տրամադրելով օգտակար լուծումներ՝ ուղղված դրանց աճին և տվյալների վրա հիմնված որոշումների կայացմանը:

Why IMR-3.png

Ներառական

IMR-ում ներառականությունը վերաբերում է այնպիսի միջավայրի ստեղծմանը, որտեղ բոլոր անհատները, անկախ իրենց ծագումից, ինքնությունից կամ հանգամանքներից, զգում են իրենց գնահատված, հարգված և կարող են իրենց ներդրումն ունենալ լիարժեքորեն: 

Why IMR-4.png

Լուծումներին միտված

Որպես լուծումների վրա հիմնված ընկերություն՝ մենք կենտրոնանում ենք հաճախորդների կարիքների, մարտահրավերների և խնդիրների բացահայտման և լուծման վրա՝ նորարար և արդյունավետ լուծումների միջոցով: Մենք առաջնահերթություն ենք տալիս մեր գործընկերների գոհունակությանը և շարունակական բարելավմանը` արժեք մատուցելու և մրցունակ մնալու համար:

Why IMR-2.png

Նվիրված որակի ապահովմանը

Որակը մեր ամեն ինչի հիմքում է: Մանրուքների նկատմամբ ուշադրությունից մինչև որակի վերահսկման խիստ գործընթացներ՝ մենք ձգտում ենք գերազանցության մեր աշխատանքի բոլոր ասպեկտներում:

ԳՈՐԾԸՆԿԵՐՆԵՐ

wap.png
ckqmgizq702dlgntr8dv04i56-esomar-logo.max.png
ardshin.png
gfk.png
Brands-35.png
Brands-02.png
Esomar.png
Brands-06.png
Brands-30.png
bottom of page