Լուծումներ / Product Testing
Պրոդուկտի թեստավորում
Պրոդուկտի թեստավորման հետազոտությունը պրոդուկտների՝ պահանջմունքները բավարարելու հատկությունները գնահատելու լուծումն է։ Այն մարքեթինգային հետազոտության տեսակ է, որը հիմնականում իրականացվում է որակական մեթոդների կիառմամբ։ Այս հետազոտությունն օգնում է բիզնեսին «կողքի աչքով» դիտարկելու պրոդուկտը, բացահայտելու դրա ուժեղ և բարելավման արժանի կողմերը։ Հավաքագրելով մանրամասն արձագանքներ պրոդուկտի հենասյուների վերաբերյալ, ինչպիսիք են՝
-
դիզայնը
-
ֆունկցիոնալությունը
-
օգտագործելիությունը
-
ընդհանուր գրավչությունը
-
համը
-
արժեքը
-
Ուրվագծում եք այն արդյունավետորեն խթանելու հեռանկարային տեսլականը։
Ինչու՞ իրականացնել տվյալ հետազոտությունը
Թեստավորման հետազոտությունն օգնում է բիզնեսին գնահատել ապրանքի կամ ծառայության՝ հաճախորդների պահանջմունքները բավարարելու կարողունակությունը։
Հետազոտության մեթոդաբանությունն օգնում է արդյունավետորեն պատասխանելու բիզնեսի՝ պրոդուկտի զարգացմանն ուղղված հիփոթեզներին։
Ինչպե՞ս է նպաստում Ձեր բիզնեսի աճին
-
Գնահատելով ձեր արտադրանքի դիզայնի տարրերը և օգտագործելիությունը։
-
Ստուգելով ձեր արտադրանքի ֆունկցիոնալությունը և կատարողականը։
-
Որոշելով, թե որ կողմերն են առավել գրավիչ սպառողների համար, և որոնք են բարելավման կարիք ունեցողները:
-
Հավաքելով արձագանքներ թիրախային լսարանից և հասկանալով նրանց կարիքները, նախասիրությունները և ցավոտ կետերը:
-
Վերլուծելով, թե ինչպես են սպառողները «շփվում» ձեր արտադրանքի հետ իրական իրավիճակներում:
-
Համապատասխանեցնելով պրոդուկտը հաճախորդների կարիքներին։
-
Նպաստելով պրոդուկտի վերաբերյալ հաղորդակցման արդյունավետության բարելավմանը։
Սկսե՛ք Ձեր ուղղին մեզ հետ
Պրոդուկտների թեստավորման ծառայությունները նախատեսված են օգնելու Ձեզ՝ հասկանալ սպառողների ընկալումները, կատարելագործել Ձեր առաջարկները և ապահովել Ձեր հաջողությունը շուկայում: