Լուծումներ / NPS Research
NPS հետազոտություն բացահայտելով հաճախորդների ինսայթները
Խորհուրդ տալու զուտ ինդեքսը (NPS) հաճախորդների լոյալությունը չափելու լավագույն լուծումներից է։ Այն մարքեթինգային քանակական հետազոտության տեսակներից է։ Իրականացվում է հարցումների միջոցով, որոնց ընթացքում հարցվողները պատասխանում են իրենց փորձառության և ակնկալիքների վերաբերյալ որոշ հարցերի, ինչպես նաև գնահատում են ապրանքանիշը խորհուրդ տալու հավանականությունը։ Գնահատումն իրականացվում է 10-բալային սանդղակով։ Ըստ գնահատականի որոշվում են սեգմենտները՝
-
խթանողներ
-
նեյտրալներ
-
մերժողներ
NPS՝ խորհուրդ տալու զուտ ինդեքսը հաշվարկվում է խթանողների և մերժողների տեսակարար կշիռների տարբերության հիման վրա։
Ինչու՞ իրականացնել տվյալ հետազոտությունը
NPS հետազոտություն իրականացնելը միշտ լավ գաղափար է, երբ ձգտում եք հաճախորդների հետ ամուր կապ հաստատելուն: Ուսումնասիրությունը հաճախորդին դնում է բիզնես ռազմավարության հիմքում՝ ապահովելով, որ բիզնես որոշումները հիմնված լինեն օգտատերերի իրական արձագանքների վրա: Մեթոդաբանության միքսի կիրառումը ապահովում է ինչպես թվային չափումներ, այնպես էլ ավելի խորը պատկերացումներ է տալիս ապրանքանիշի ուժեղ և թույլ կողմերի ԻՆՉՈՒ-ների մասին: Բարձր NPS (50% և ավելի բարձր) ինդեքսը ոչ միայն հաճախորդների գոհունակությունն է ցույց տալիս, այլև կանխատեսում է բանավոր ուղղորդումների միջոցով օրգանական աճի ներուժը:
Ինչպե՞ս է նպաստում Ձեր բիզնեսի աճին
-
Հավաքագրելով բարելավման վերաբերյալ կարծիքները։
-
Վերհանելով ապրանքանիշի նկատմամբ լոյալության վրա ազդող գործոնները։
-
Թիրախավորելով սեգմենտների կարիքները։
-
Շեշտադրելով թույլ կողմերը և պասիվներին ներգրավելու ուղղությունները։
-
Հետևելով հաճախորդների տրամադրությունների փոփոխություններին և գնահատելով իրականացված բարելավումների ազդեցությունը:
-
Համեմատելով Ձեր NPS-ը ոլորտի ստանդարտների և մրցակիցների հետ՝ հասկանալու ձեր դիրքը շուկայում և բացահայտելու հետագա կատարելագործման ոլորտները:
Սկսե՛ք Ձեր ուղղին մեզ հետ
IMR-ում մենք մասնագիտացած ենք բիզնեսի զարգացմանն ուղղված NPS հետազոտություն իրականացնելու գործում։ Մեր գործընկերները կփաստեն, որ հետազոտությունն իրականացնելու արդյունքում իրենց հաճախորդների լոյալության աստիճանն էապես աճում է, իսկ իրենց գործողությունները ունենում են առավել արդյունավետ ROI.