Լուծումներ / Solution 2: BHI Research
Ապրանքանիշի կենսունակության գնահատում
BHI հետազոտությունը ապրանքանիշի կենսունակությունը գնահատելու արդյունավետ միջոց է։ Այն կիրառվում է ապրանքանիշի մարքեթինգային առանցքային կատարողականի չափորոշիչները (KPIs) գնահատելու միջոցով։ Մարքեթինգային կատարողականի չափորոշիչներն են՝
-
ճանաչելիություն
-
փորձարկումը
-
կանոնավոր օգտագործումը
-
բավարարվածությունը և ինդեքսի վրա ազդող գործոնները
-
գնի ընկալումը
-
հաղորդակցումը
-
տեղեկատվության ստացման աղբյուները
Հետազոտության արդյունքում պատվիրատուն ստանում է ապրանքանիշի իմիջի քարտեզագրում մրցակիցների համեմատ։
Ինչու՞ իրականացնել տվյալ հետազոտությունը
BHI հետազոտությունը օգնում է բիզնեսին ճիշտ դիրքավորվել շուկայում՝ ընդգծելով մրցակցային առավելությունները։ Հետազոտության մեթոդաբանությունը հնարավորություն է տալիս վստահելի արդյունքներ ստանալ մարքեթինգային ռազմավարությունը մշակելու և զարգացման դինամիկային հետևելու համար։
Ինչպե՞ս է նպաստում Ձեր բիզնեսի աճին
-
Չափելով, թե որքան լավ է Ձեր թիրախային լսարանը ճանաչում ձեր ապրանքանիշը:
-
Գնահատելով Ձեր մարքեթինգային գործողությունների հասանելիությունն ու արդյունավետությունը:
-
Վերհանելով հաճախորդների ընկալումները և տրամադրությունները Ձեր ապրանքանիշի նկատմամբ:
-
Վերլուծելով մրցակցային առավելությունները ըստ մարքեթինգային KPI-ների։
-
Հավաքագրելով և վերլուծելով ապրանքանիշերի հետ հաղորդակցման ուղիներից ունեցած ակնկալիքներն ու վարքագիծը։
-
Շուկայի թրենդերի վերաբերյալ պարբերական տեղեկացվածությամբ։
Սկսե՛ք Ձեր ուղղին մեզ հետ
Սկսեք Ձեր ապրանքանիշի իմիջի հղկման ուղին այսօր մեզ հետ։
IMR-ում մենք սիրում ենք մեր աշխատանքը և խնամքով ենք վերաբերում մեր գործընկերոջ բիզնես իմիջի աճին։