top of page

2 items found for ""

  • «Հայաստանի դպրոցներում հոգեկան առողջության և հոգեսոցիալական աջակցության» ծրագիր

    Ընդհանուր տեղեկություն Ստորև կարող եք տեսնել հետազոտության ամփոփ նկարագիրը, որը կօգնի Ձեզ որոշել՝ արդյոք ցանկանում եք, որ Ձեր երեխան մասնակցի այս հետազոտությանը, թե՝ ոչ։ Ավելի մանրամասն տեղեկություն կարող եք տեսնել «մանրամասն տեղեկություն» բաժնում։    Ո՞րն է այս հետազոտության  նպատակը:   Այս հետազոտության նպատակն է ուսումնասիրել, թե ինչպես դպրոցներում իրականացվող հոգեկան առողջության և հոգեսոցիալական աջակցության (ՀԱՀԱ) ծրագրերը կարող են բարելավել աշակերտների հոգեկան առողջությունն ու բարօրությունը Հայաստանում։ Հետազոտությունն իրականացվում է Համաշխարհային բանկի կողմից՝ «Դասավանդի՛ր Հայաստան» կրթական հիմնադրամի, վերջինիս կողմից ներգրավված կազմակերպությունների, ինչպես նաև Հայաստանի կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարության հետ համագործակցությամբ։ Թեպետ Ձեր երեխայի դպրոցն ու Ձեր երեխան չեն մասնակցի ՀԱՀԱ ծրագրին, սակայն Ձեր երեխայի մասնակցությունը հետազոտության շրջանակում իրականացվող հարցումներին կօգնի մեզ համեմատել և գնահատել  ծրագրին մասնակցած և չմասնակցած աշակերտների պատասխաններն ու արդյունքները։    Ինչո՞ւ է իմ երեխան ստացել այս հետազոտությանը մասնակցելու հրավեր։ Մենք հրավիրում ենք Ձեր երեխային մասնակցել այս հետազոտությանը, քանի որ ուսումնասիրություն ենք իրականացնում, թե որքանով են հոգեկան առողջության և հոգեսոցիալական աջակցության այս և նմանօրինակ ծրագրերը արդյունավետ  Հայաստանում աշակերտների հոգեկան առողջության և  ու բարօրության բարելավման հարցում: Թեպետ Ձեր երեխայի դպրոցն ընտրվել է հետազոտության շրջանակում հարցումների մասնակցության համար,  դպրոցում չի իրականացվի հոգեկան առողջությանը և հոգեսոցիալական աջակցությանը միտված ծրագիրը և Ձեր երեխան չի մասնակցի ծրագրին։ Ձեր երեխայի դպրոցում չի իրականացվի հոգեկան առողջությանը և հոգեսոցիալական աջակցությանը միտված ծրագիրը, և դպրոցը միայն ընտրվել է հետազոտության շրջանակում իրականացվող հարցումներին մասնակցելու համար։  Հետզոտությանը մասնակցելն ամբողջությամբ կամավորության սկզբունքով է։ Դուք իրավունք ունեք թույլատրել կամ մերժել Ձեր երեխայի մասնակցությունը հարցումներին։ Թեպետև Ձեր երեխան չի մասնակցելու ՀԱՀԱ ծրագրին, մենք ցանկանում ենք ելակետային և ընթացիկ տեղեկություն հավաքել  Ձեր երեխայի հուզական և հոգեսոցիալական վիճակի մասին։ Եթե որոշեք չթույլատրել Ձեր երեխային մասնակցել հետազոտությունը, ապա Ձեր երեխան կշարունակի ուսումնական բնականոն գործընթացներին մասնակցել և հետազոտական նպատակներով Ձեր երեխայից որևէ տվյալ չի հավաքագրվի։ Նույնիսկ եթե սկզբում տալիս եք Ձեր երեխայի մասնակցության վերաբերյալ համաձայնություն, Դուք և Ձեր երեխան իրավունք ունեք ցանկացած պահի հրաժարվել մասնակցությունից՝ առանց որևէ տուգանքի կամ աջակցության կորստի, որը Ձեր երեխան իրավասու է ստանալ։ Եթե որոշել եք դադարեցնել մասնակցությունը և ցանկանում եք, որ մինչ այդ պահը հավաքագրված տվյալները հեռացվեն բազայից, ապա խնդրում ենք այդ մասին տեղեկացնել հետազոտական թիմին, և մենք հետևողական կլինենք, որ Ձեր երեխայից՝ մինչ տվյալ պահը հավաքած տվյալները հեռացվեն հետազոտության տվյալների բազայից։  Հետազոտությունը, ինչպես արդեն նշվել է, ամբողջությամբ կամավորության սկզբունքով է և այն որևէ ազդեցություն չի կարող ունենալ Ձեր երեխայի գնահատականների, դպրոցական ծրագրերի հասանելիության կամ ուսուցիչների հետ հարաբերությունների վրա։  Եթե կհամաձայնեք՝ Ձեր երեխան մասնակցի հետազոտությանը, ապա կձեռնարկվեն բոլոր անհրաժեշտ միջոցները՝ Ձեր երեխայի անձնական տվյալների գաղտնիությունն ապահովելու համար։ Ձեր երեխայի անունը կամ այլ անձնական տվյալ չի ներառվի որևէ զեկույցում կամ հայտարարություններում։  Դուք եք որոշում՝ Ձեր երեխան կմասնակցի հետազոտությանը, թե՝ ոչ։ Մենք հարգում ենք Ձեր որոշումը և պարտավորված ենք Ձեզ տրամադրել բոլոր անհրաժեշտ տեղեկությունները՝ իրազեկված որոշում կայացնելու համար։  Ամփոփ կետեր հետազոտության մասին։ ·     Ձեզ և Ձեր երեխային կներկայացնեն այս հետազոտության մասին (տեղեկատվական թերթիկների և/կամ հանդիպումների միջոցով) ·     Դուք  և Ձեր երեխան եք որոշում մասնակցել հետազոտությանը, թե՝ ոչ։ ·     Ձեր երեխայի մասնակցությունը ամբողջությամբ կամավորության սկզբունքով է։ ·     Դուք և/կամ Ձեր երեխան կարող եք որոշել չմասնակցել հետազոտությանը։ ·     Դուք և/կամ Ձեր երեխան կարող եք սկզբում որոշել մասնակցել, բայց հետո մտափոխվեք և հրաժարվեք մասնակցությունից։ ·     Ձեր և Ձեր երեխայի որոշումները Ձեր դեմ չեն օգտագործվի։ ·     Ձեր և Ձեր երեխայի մասնակցությունից հրաժարվելը որևէ հետևանք չի ​​ունենա կամ  աջակցության կորստի չի հանգեցնի, ·     Նախքան որոշում կայացնելը, Դուք և Ձեր երեխան կարող եք տալ Ձեզ հուզող բոլոր հարցերը։ Որքա՞ն կտևի հետազոտությունը, և ի՞նչ պետք է անի իմ երեխան։ Մենք ակնկալում ենք, որ Ձեր երեխան այս հետազոտությանը կմասնակցի մոտ մեկ ուսումնական տարի։ Ձեր երեխան չի մասնակցի ՀԱՀԱ ծրագրին այս մեկ ակադեմիական տարվա ընթացքում, սակայն Ձեր երեխան կլրացնի երեք առցանց հարցում՝ մեկը ծրագրի մեկնարկից առաջ, մեկը՝ վեց ամիս անց, և վերջինը՝ ինն ամիս անց։ Յուրաքանչյուր հարցում կտևի մոտ 45 րոպե և հարմարեցված է դպրոցական  - գրաֆիկին։ Այս հարցումները կօգնեն մեզ հասկանալ աշակերտների փորձառություններն ու բարեկեցության մակարդակը։ Հարցաշարին պատասխանելը կարո՞ղ է որևէ վատ ազդեցություն ունենալ երեխայիս վրա: Թեև կարծում ենք, որ այս հարցմանը մասնակցելու ռիսկայնության աստիճանը շատ ցածր է, այնուամենայնիվ, կան որոշ հնարավոր ռիսկեր, որոնց մասին Դուք պետք է տեղյակ լինեք:  Ձեր երեխան չի մասնակցի ՀԱՀԱ ծրագրին, սակայն նա կլրացնի հարցում իր զգացմունքների, փորձառությունների և հոգեկան առողջության մասին։ Ձեր երեխան անհանգստություն կամ լարվածություն միգուցե զգա այս հարցերին պատասխանելու ընթացքում: Հարցերի շուրջ մտածելը կարող է Ձեր երեխայի մոտ հուզմունք կամ այլ զգացմունքներ առաջացնել: Այս ռիսկը մեղմելու համար՝ Ձեր երեխան կարող է բաց թողնել ցանկացած հարց, որին նա չի ցանկանում պատասխանել, կամ կարող է ցանկացած պահի հրաժարվել մասնակցությունից՝ առանց որևէ տուգանքի կամ աջակցության կորստի: Եթե Ձեր երեխան հուզվի կամ վատ զգա, ապա դպրոցի միջոցով կապահովենք համապատասխան աջակցություն ստանալու համար անհրաժեշտ ռեսուրսներ։ Բացի այդ, քանի որ հավաքագրվող տեղեկություններն անձը նույնականացնող տվյալներ են պարունակում, առկա է գաղտնիության խախտման չնչին ռիսկ: Սա նշանակում է, որ Ձեր երեխայի անձնական տվյալների ոչ դիտավորյալ բացահայտման հավանականությունը չնչին կերպով առկա է։ Ձեր երեխայի տվյալների գաղտնիությունն ապահովելու համար ձեռնարկվել են անվտանգության անհրաժեշտ միջոցառումներ: Հավաքագրված բոլոր տվյալներն ապահով կերպով «Այ Էմ Առ» հետազոտական ընկերությունը կպահպանի գաղտնաբառով պաշտպանված և կոդավորված սարքում, որոնք հասանելի կլինեն միայն «Այ Էմ Առ»-ի ​​թիմի լիազորված անդամներին: Ձեր երեխայի տվյալները պահպանելու համար «Այ Էմ Առ»-ը կստեղծի չկրկնվող ծածկագիր/կոդ, և նրա անունը կամ անձը նույնականացնող այլ տեղեկություն որևէ ձևով չի համադրվի հարցումների արդյունքում ստացած պատասխանների հետ, որոնք հասանելի են լինելու Համաշխարհային բանկին՝ վերլուծություն կատարելու նպատակով, ինչպես նաև նույնականացում չի կարող լինել հետազոտության կամ հրապարակման մեջ ներառված պատասխանների հետ: Մեր նպատակն է ապահովել Ձեր երեխայի անվտանգ մասնակցությունը և տվյալների գաղտնիությունը։ Եթե նշված ռիսկերի վերաբերյալ ​​ մտահոգություններ կամ հարցեր ունեք՝  կարող եք դիմել մեզ՝ Ձեզ հուզող հարցերը քննարկելու համար: Հետազոտության ընթացքի մասին մանրամասները կարող եք տեսնել «Ի՞նչ է սպասվում երեխայիս մասնակցության դեպքում»  հատվածում: Այս հետազոտությանը մասնակցելը որևէ կերպ օգտակար կլինի՞ երեխայիս: Հետազոտությանը մասնակցելը անմիջական որևէ դրական ազդեցությունն չի թողնի Ձեր երեխայի վրա։  Ձեր երեխան նաև չի մասնակցի ՀԱՀԱ ծրագրին։ Թեպետ Ձեր երեխայի հուզական բարօրության և դպրոցում առաջադիմության բարելավման հավանականությունը քիչ է, Ձեր երեխայի տրամադրած տեղեկատվությունը կօգնի մեզ բարելավել ՀԱՀԱ ծրագրերի որակը՝ նմանատիպ ծրագրերում ներգրավված աշակերտներին արդյունավետ աջակցություն տրամադրելու համար։   Ի՞նչ կլինի, եթե չեմ ցանկանում երեխաս մասնակցի այս հետազոտությանը: Մասնակցությունը ամբողջությամբ կամավորության սկզբունքով է: Ձեր երեխան կարող է մասնակցել հարցմանը կամ հրաժարվել, ինչպես նաև ցանկացած պահի կարող է դադարեցնել հարցաշարը լրացնելը` առանց որևէ կողմնակի ազդեցության (տուգանքի կամ աջակցության կորստի, որը Ձեր երեխան իրավասու է ստանալ)։ Մանրամասն տեղեկություն                                                                                                 Ի՞նչ է սպասվում երեխայիս մասնակցության դեպքում։ Եթե Ձեր երեխան մասնակցի այս հետազոտությանը, ապա ուսումնական մեկ տարվա ընթացքում կմասնակցի հարցումներին՝ լրացնելով երեք հատ 45 րոպեանոց առցանց հարցաթերթիկ։ Ծրագրի մեկնարկից առաջ Ձեր երեխան կլրացնի առցանց հարցաթերթիկ՝ մոտ 45 րոպե տևողությամբ։ Այս հարցաթերթիկը երեխաները կլրացնեն դպրոցում գտնվելու ընթացքում, այնպես, որ նվազեցվի դասերին խանգարելու ռիսկը։ Ծրագրի մեկնարկից վեց ամիս հետո Ձեր երեխան կլրացնի երկրորդ առցանց հարցաթերթիկը, որը նույնպես կտևի մոտ 45 րոպե։ Հարցաթերթիկի միջոցով կգնահատվի ՀԱՀԱ ծրագրի արդյունավեըությունն ու ազդեցությունը։ Ծրագրի մեկնարկից ինը ամիս հետո Ձեր երեխան կլրացնի վերջնական առցանց հարցաթերթիկը, որը նորից կտևի 45 րոպե։ Այս հարցաթերթիկի միջոցով էլ կգնահատվի ծրագրի երկարաժամկետ ազդեցությունը։ Հետազոտության փուլում Ձեր երեխան կշարունակի մասնակցել դպրոցի բնականոն գրաֆիկով նախատեսված դասերին և դասերի ընթացքում դիտարկումներ չեն իրականացվի։ Հետազոտական թիմը տվյալներ կհավաքի  միայն հարցումների միջոցով։ Հարցումների միջոցով հավաքած տվյալները կարևոր են լինելու համեմատելու համար ՀԱՀԱ ծրագրի ազդեցությունն այն աշակերտների շրջանում, ովքեր մասնակցում են ՀԱՀԱ ծրագրին և նաև չեն մասնակցում ծրագրին։ Հարցումների ընթացքում հավաքագրված տվյալները կլինեն անանուն՝ երաշխավորելու համար Ձեր երեխայի գաղտնիությունն ու անձնական տվյալների պաշտպանությունը։ Ի՞նչ տեղի կունենա, եթե ես կամ իմ երեխան սկզբում համաձայնենք, բայց հետո ես կամ իմ երեխան փոխենք մեր միտք։ Ձեր երեխան կարող է ցանկացած պահի հրաժարվել հետազոտությունից՝ առանց որևէ հետևանքի։ Եթե դուք կամ Ձեր երեխան որոշեք հրաժարվել, մինչ այդ պահը հավաքագրված բոլոր տվյալները կպահպանվեն, եթե դուք չդիմեք մեզ այդ տվյալները ջնջելու մասին պահանջով։  Այս հետազոտությունը կարո՞ղ է որևէ կերպ վատ ազդեցություն թողնել երեխայիս վրա (Մանրամասն ներկայացված ռիսկեր) Չենք կարծում, որ այս հետազոտությանը մասնակցելը պարունակում է որևէ ռիսկ։ Հետազոտությանը մասնակցելու դեպքում ինչպե՞ս է պահպանվելու երեխայիս տվյալների գաղտնիությունը։ Ինչպե՞ս են օգտագործվելու հավաքագրված տվյալները։  Կձեռնարկվեն համապատասխան միջոցներ՝ սահմանափակելու Ձեր երեխայի անձնական տվյալների օգտագործումը և հրապարակումը այն անձանց շրջանում, ովքեր պետք է դիտարկեն այդ տվյալները հետազոտական նպատակներով։ Եթե հետազոտական ​​թիմը որևէ իրավական խնդիր հայտնաբերի, որը թեպետ քիչ հավանական է, օրինակ՝ երեխայի հանդեպ բռնության դեպք կամ վարակիչ հիվանդության առկայություն, ապա այդ տեղեկատվությունը, օրենքով սահմանված կարգով, կարող է տրամադրվել համապատասխան մարմիններին: Եթե, օրինակ, երեխաների հանդեպ բռնության կամ անտեսման վերաբերյալ մտահոգություն կա, կամ եթե Ձեր երեխան հայտնում է ինքնավնասման կամ ուրիշներին վնասելու ցանկության մասին, ապա հետազոտական թիմը օրենքով պարտավորվում է այդ մասին հաղորդել համապատասխան մարմինների:  Մինչ հավաքագրված որևէ տվյալ հրապարակելը կամ ​​հետագա հետազոտական նպատակներով օգտագործելը, անձը նույնականացնող բոլոր տվյալները կհեռացվեն՝ Ձեր երեխայի տվյալներն անանուն դարձնելու նպատակով: Նույնականացվող տվյալներն ապահով կերպով կպահվեն գաղտնաբառով պաշտպանված և կոդավորված սարքերում, որոնք հասանելի կլինեն միայն հետազոտական ​​թիմի լիազորված անդամներին, իսկ անանուն տվյալները, որտեղ Ձեր երեխայի անունը և նույնականացման այլ տվյալներ հեռացվել են, կարող են պահվել անվտանգ պանակներում՝ հետագա վերլուծության և  հետազոտական ​​աշխատանքների համար, որոնք ուղղված կլինեն կրթական միջավայրում հոգեկան առողջության և հոգեսոցիալական աջակցության ծրագրերի բարելավմանը: Հետազոտական թիմի այն անդամները, ովքեր հասանելիություն կունենան անանուն տվյալներին, այն է՝ հարցաթերթիկների պատասխաններին, չեն կարողանա դրանք համադրել Ձեր երեխայի անձնական տվյալների հետ։ Այս կերպ կապահովվի Ձեր երեխայի գաղտնիությունը։ Բացի այդ, այլ հետազոտողներին տրամադրվելիք տեղեկությունը կամ հրապարակումներում օգտագործվելու ենթական տվյալները կլինեն խմբավորված և ընդհանրական ձևով ներկայացված՝ չներառելով անձի նույնականացման որևէ տվյալ։   Սույն հետազոտության շրջանակներում Ձեր երեխայի մասին հավաքագրված տեղեկությունները չեն օգտագործվի այլ ​​հետազոտությունների նպատակով, նույնիսկ եթե Ձեր երեխային նույնականացնող բոլոր տվյալները հեռացված են:  Ձեր երեխայի անուն-ազգանունը և նույնականացնող բոլոր տվյալները կկոդավորվեն և հարցումներին մասնակցելիս Ձեր երեխան իր անվան փոխարեն կլրացնի իր անհատական ID-ն/կոդը։ Հետազոտողները չեն կարող համադրել Ձեր երեխայի անձնակն տվյալները հարցումների արդյունքում ստացած տվյալների հետ։  Այլ ի՞նչ տեղեկություն պետք է իմանամ? Այս հետազոտությունը ֆինանսավորում է Պետության և խաղաղության կառուցման հովանոցային հինադրամը։ Հարցերի դեպքում ո՞ւմ կարող եմ դիմել։ Եթե ​​ունեք հարցեր, մտահոգություններ կամ բողոքներ, կամ կարծում եք, որ հետազոտությունը վատ ազդեցություն է ունեցել Ձեր երեխայի վրա, ապա դիմե՛ք հետազոտական ​​թիմին՝ էլեկտրոնային նամակ ուղարկելով  rrodriguezramirez@g.harvard.edu Սույն հետազոտությունը ստուգվել և հաստատվել է Հարվարդի համալսարանի տարածքային ինստիտուցիոնալ վերանայման խորհրդի (IRB) կողմից: Խորհրդի հետ կապ կարող եք հաստատել՝ զանգահարելով (617) 496-2847 հեռախոսահամարով կամ էլեկտրոնային նամակ ուղարկելով cuhs@harvard.edu  հասցեին, եթե՝  ·       Հետազոտական ​​թիմը չի պատասխանում Ձեր հարցերին, մտահոգություններին կամ բողոքներին: ·       Չեք կարողանում կապ հաստատել հետազոտական ​​թիմի հետ: ·       Ցանկանում եք, հետազոտական ​​թիմից բացի, խոսել այլ կողմի հետ։ ·       Ունեք հարցեր Ձեր երեխայի իրավունքների վերաբերյալ՝ որպես այս հետազոտության մասնակից: ·       Ցանկանում եք այս հետազոտության վերաբերյալ տեղեկություն ստանալ կամ տրամադրել:

  • «Հայաստանի դպրոցներում հոգեկան առողջության և հոգեսոցիալական աջակցության» ծրագիր

    Ընդհանուր տեղեկություն                                                                                                            Ստորև կարող եք տեսնել հետազոտության ամփոփ նկարագիրը, որը կօգնի Ձեզ որոշել՝ արդյոք ցանկանում եք, որ Ձեր երեխան մասնակցի այս հետազոտությանը, թե՝ ոչ։ Ավելի մանրամասն տեղեկություն կարող եք տեսնել «մանրամասն տեղեկություն» բաժնում։  Ո՞րն է այս հետազոտության  նպատակը:   Այս հետազոտության նպատակն է ուսումնասիրել, թե ինչպես դպրոցներում իրականացվող հոգեկան առողջության և հոգեսոցիալական աջակցության (ՀԱՀԱ) ծրագրերը կարող են բարելավել աշակերտների հոգեկան առողջությունն ու բարօրությունը Հայաստանում։ Հետազոտությունն իրականացվում է Համաշխարհային բանկի կողմից՝ «Դասավանդի՛ր Հայաստան» կրթական հիմնադրամի, վերջինիս կողմից ներգրավված կազմակերպությունների, ինչպես նաև Հայաստանի կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարության հետ համագործակցությամբ։ Թեպետ Ձեր երեխայի դպրոցն ու Ձեր երեխան չեն մասնակցի ՀԱՀԱ ծրագրին, սակայն Ձեր երեխայի մասնակցությունը հետազոտության շրջանակում իրականացվող հարցումներին կօգնի մեզ համեմատել և գնահատել  ծրագրին մասնակցած և չմասնակցած աշակերտների պատասխաններն ու արդյունքները։  Ինչո՞ւ է իմ երեխան ստացել այս հետազոտությանը մասնակցելու հրավեր։ Մենք հրավիրում ենք Ձեր երեխային մասնակցել այս հետազոտությանը, քանի որ ուսումնասիրություն ենք իրականացնում, թե որքանով են հոգեկան առողջության և հոգեսոցիալական աջակցության այս և նմանօրինակ ծրագրերը արդյունավետ  Հայաստանում աշակերտների հոգեկան առողջության և  ու բարօրության բարելավման հարցում: Թեպետ Ձեր երեխայի դպրոցն ընտրվել է հետազոտության շրջանակում հարցումների մասնակցության համար,  դպրոցում չի իրականացվի հոգեկան առողջությանը և հոգեսոցիալական աջակցությանը միտված ծրագիրը և Ձեր երեխան չի մասնակցի ծրագրին։ Ձեր երեխայի դպրոցում չի իրականացվի հոգեկան առողջությանը և հոգեսոցիալական աջակցությանը միտված ծրագիրը, և դպրոցը միայն ընտրվել է հետազոտության շրջանակում իրականացվող հարցումներին մասնակցելու համար։  Հետզոտությանը մասնակցելն ամբողջությամբ կամավորության սկզբունքով է։ Դուք իրավունք ունեք թույլատրել կամ մերժել Ձեր երեխայի մասնակցությունը հարցումներին։ Թեպետև Ձեր երեխան չի մասնակցելու ՀԱՀԱ ծրագրին, մենք ցանկանում ենք ելակետային և ընթացիկ տեղեկություն հավաքել  Ձեր երեխայի հուզական և հոգեսոցիալական վիճակի մասին։ Եթե որոշեք չթույլատրել Ձեր երեխային մասնակցել հետազոտությունը, ապա Ձեր երեխան կշարունակի ուսումնական բնականոն գործընթացներին մասնակցել և հետազոտական նպատակներով Ձեր երեխայից որևէ տվյալ չի հավաքագրվի։ Նույնիսկ եթե սկզբում տալիս եք Ձեր երեխայի մասնակցության վերաբերյալ համաձայնություն, Դուք և Ձեր երեխան իրավունք ունեք ցանկացած պահի հրաժարվել մասնակցությունից՝ առանց որևէ տուգանքի կամ աջակցության կորստի, որը Ձեր երեխան իրավասու է ստանալ։ Եթե որոշել եք դադարեցնել մասնակցությունը և ցանկանում եք, որ մինչ այդ պահը հավաքագրված տվյալները հեռացվեն բազայից, ապա խնդրում ենք այդ մասին տեղեկացնել հետազոտական թիմին, և մենք հետևողական կլինենք, որ Ձեր երեխայից՝ մինչ տվյալ պահը հավաքած տվյալները հեռացվեն հետազոտության տվյալների բազայից։  Հետազոտությունը, ինչպես արդեն նշվել է, ամբողջությամբ կամավորության սկզբունքով է և այն որևէ ազդեցություն չի կարող ունենալ Ձեր երեխայի գնահատականների, դպրոցական ծրագրերի հասանելիության կամ ուսուցիչների հետ հարաբերությունների վրա։  Եթե կհամաձայնեք՝ Ձեր երեխան մասնակցի հետազոտությանը, ապա կձեռնարկվեն բոլոր անհրաժեշտ միջոցները՝ Ձեր երեխայի անձնական տվյալների գաղտնիությունն ապահովելու համար։ Ձեր երեխայի անունը կամ այլ անձնական տվյալ չի ներառվի որևէ զեկույցում կամ հայտարարություններում։  Դուք եք որոշում՝ Ձեր երեխան կմասնակցի հետազոտությանը, թե՝ ոչ։ Մենք հարգում ենք Ձեր որոշումը և պարտավորված ենք Ձեզ տրամադրել բոլոր անհրաժեշտ տեղեկությունները՝ իրազեկված որոշում կայացնելու համար։  Ամփոփ կետեր հետազոտության մասին։ ·     Ձեզ և Ձեր երեխային կներկայացնեն այս հետազոտության մասին (տեղեկատվական թերթիկների և/կամ հանդիպումների միջոցով) ·     Դուք  և Ձեր երեխան եք որոշում մասնակցել հետազոտությանը, թե՝ ոչ։ ·     Ձեր երեխայի մասնակցությունը ամբողջությամբ կամավորության սկզբունքով է։ ·     Դուք և/կամ Ձեր երեխան կարող եք որոշել չմասնակցել հետազոտությանը։ ·     Դուք և/կամ Ձեր երեխան կարող եք սկզբում որոշել մասնակցել, բայց հետո մտափոխվեք և հրաժարվեք մասնակցությունից։ ·     Ձեր և Ձեր երեխայի որոշումները Ձեր դեմ չեն օգտագործվի։ ·     Ձեր և Ձեր երեխայի մասնակցությունից հրաժարվելը որևէ հետևանք չի ​​ունենա կամ  աջակցության կորստի չի հանգեցնի, ·     Նախքան որոշում կայացնելը, Դուք և Ձեր երեխան կարող եք տալ Ձեզ հուզող բոլոր հարցերը։     Որքա՞ն կտևի հետազոտությունը, և ի՞նչ պետք է անի իմ երեխան։ Մենք ակնկալում ենք, որ Ձեր երեխան այս հետազոտությանը կմասնակցի մոտ մեկ ուսումնական տարի։ Ձեր երեխան չի մասնակցի ՀԱՀԱ ծրագրին այս մեկ ակադեմիական տարվա ընթացքում, սակայն Ձեր երեխան կլրացնի երեք առցանց հարցում՝ մեկը ծրագրի մեկնարկից առաջ, մեկը՝ վեց ամիս անց, և վերջինը՝ ինն ամիս անց։ Յուրաքանչյուր հարցում կտևի մոտ 45 րոպե և հարմարեցված է դպրոցական  - գրաֆիկին։ Այս հարցումները կօգնեն մեզ հասկանալ աշակերտների փորձառություններն ու բարեկեցության մակարդակը։ Հարցաշարին պատասխանելը կարո՞ղ է որևէ վատ ազդեցություն ունենալ երեխայիս վրա:   Թեև կարծում ենք, որ այս հարցմանը մասնակցելու ռիսկայնության աստիճանը շատ ցածր է, այնուամենայնիվ, կան որոշ հնարավոր ռիսկեր, որոնց մասին Դուք պետք է տեղյակ լինեք:    Ձեր երեխան չի մասնակցի ՀԱՀԱ ծրագրին, սակայն նա կլրացնի հարցում իր զգացմունքների, փորձառությունների և հոգեկան առողջության մասին։ Ձեր երեխան անհանգստություն կամ լարվածություն միգուցե զգա այս հարցերին պատասխանելու ընթացքում: Հարցերի շուրջ մտածելը կարող է Ձեր երեխայի մոտ հուզմունք կամ այլ զգացմունքներ առաջացնել: Այս ռիսկը մեղմելու համար՝ Ձեր երեխան կարող է բաց թողնել ցանկացած հարց, որին նա չի ցանկանում պատասխանել, կամ կարող է ցանկացած պահի հրաժարվել մասնակցությունից՝ առանց որևէ տուգանքի կամ աջակցության կորստի: Եթե Ձեր երեխան հուզվի կամ վատ զգա, ապա դպրոցի միջոցով կապահովենք համապատասխան աջակցություն ստանալու համար անհրաժեշտ ռեսուրսներ։   Բացի այդ, քանի որ հավաքագրվող տեղեկություններն անձը նույնականացնող տվյալներ են պարունակում, առկա է գաղտնիության խախտման չնչին ռիսկ: Սա նշանակում է, որ Ձեր երեխայի անձնական տվյալների ոչ դիտավորյալ բացահայտման հավանականությունը չնչին կերպով առկա է։ Ձեր երեխայի տվյալների գաղտնիությունն ապահովելու համար ձեռնարկվել են անվտանգության անհրաժեշտ միջոցառումներ: Հավաքագրված բոլոր տվյալներն ապահով կերպով «Այ Էմ Առ» հետազոտական ընկերությունը կպահպանի գաղտնաբառով պաշտպանված և կոդավորված սարքում, որոնք հասանելի կլինեն միայն «Այ Էմ Առ»-ի ​​թիմի լիազորված անդամներին: Ձեր երեխայի տվյալները պահպանելու համար «Այ Էմ Առ»-ը կստեղծի չկրկնվող ծածկագիր/կոդ, և նրա անունը կամ անձը նույնականացնող այլ տեղեկություն որևէ ձևով չի համադրվի հարցումների արդյունքում ստացած պատասխանների հետ, որոնք հասանելի են լինելու Համաշխարհային բանկին՝ վերլուծություն կատարելու նպատակով, ինչպես նաև նույնականացում չի կարող լինել հետազոտության կամ հրապարակման մեջ ներառված պատասխանների հետ: Մեր նպատակն է ապահովել Ձեր երեխայի անվտանգ մասնակցությունը և տվյալների գաղտնիությունը։ Եթե նշված ռիսկերի վերաբերյալ ​​ մտահոգություններ կամ հարցեր ունեք՝  կարող եք դիմել մեզ՝ Ձեզ հուզող հարցերը քննարկելու համար:   Հետազոտության ընթացքի մասին մանրամասները կարող եք տեսնել «Ի՞նչ է սպասվում երեխայիս մասնակցության դեպքում»  հատվածում: Այս հետազոտությանը մասնակցելը որևէ կերպ օգտակար կլինի՞ երեխայիս: Հետազոտությանը մասնակցելը անմիջական որևէ դրական ազդեցությունն չի թողնի Ձեր երեխայի վրա։  Ձեր երեխան նաև չի մասնակցի ՀԱՀԱ ծրագրին։ Թեպետ Ձեր երեխայի հուզական բարօրության և դպրոցում առաջադիմության բարելավման հավանականությունը քիչ է, Ձեր երեխայի տրամադրած տեղեկատվությունը կօգնի մեզ բարելավել ՀԱՀԱ ծրագրերի որակը՝ նմանատիպ ծրագրերում ներգրավված աշակերտներին արդյունավետ աջակցություն տրամադրելու համար։   Ի՞նչ կլինի, եթե չեմ ցանկանում երեխաս մասնակցի այս հետազոտությանը: Մասնակցությունը ամբողջությամբ կամավորության սկզբունքով է: Ձեր երեխան կարող է մասնակցել հարցմանը կամ հրաժարվել, ինչպես նաև ցանկացած պահի կարող է դադարեցնել հարցաշարը լրացնելը` առանց որևէ կողմնակի ազդեցության (տուգանքի կամ աջակցության կորստի, որը Ձեր երեխան իրավասու է ստանալ)։ Մանրամասն տեղեկություն                                                                                                           Ի՞նչ է սպասվում երեխայիս մասնակցության դեպքում։ Եթե Ձեր երեխան մասնակցի այս հետազոտությանը, ապա ուսումնական մեկ տարվա ընթացքում կմասնակցի հարցումներին՝ լրացնելով երեք հատ 45 րոպեանոց առցանց հարցաթերթիկ։ Ծրագրի մեկնարկից առաջ Ձեր երեխան կլրացնի առցանց հարցաթերթիկ՝ մոտ 45 րոպե տևողությամբ։ Այս հարցաթերթիկը երեխաները կլրացնեն դպրոցում գտնվելու ընթացքում, այնպես, որ նվազեցվի դասերին խանգարելու ռիսկը։   Ծրագրի մեկնարկից վեց ամիս հետո Ձեր երեխան կլրացնի երկրորդ առցանց հարցաթերթիկը, որը նույնպես կտևի մոտ 45 րոպե։ Հարցաթերթիկի միջոցով կգնահատվի ՀԱՀԱ ծրագրի արդյունավեըությունն ու ազդեցությունը։ Ծրագրի մեկնարկից ինը ամիս հետո Ձեր երեխան կլրացնի վերջնական առցանց հարցաթերթիկը, որը նորից կտևի 45 րոպե։ Այս հարցաթերթիկի միջոցով էլ կգնահատվի ծրագրի երկարաժամկետ ազդեցությունը։   Հետազոտության փուլում Ձեր երեխան կշարունակի մասնակցել դպրոցի բնականոն գրաֆիկով նախատեսված դասերին և դասերի ընթացքում դիտարկումներ չեն իրականացվի։ Հետազոտական թիմը տվյալներ կհավաքի  միայն հարցումների միջոցով։ Հարցումների միջոցով հավաքած տվյալները կարևոր են լինելու համեմատելու համար ՀԱՀԱ ծրագրի ազդեցությունն այն աշակերտների շրջանում, ովքեր մասնակցում են ՀԱՀԱ ծրագրին և նաև չեն մասնակցում ծրագրին։ Հարցումների ընթացքում հավաքագրված տվյալները կլինեն անանուն՝ երաշխավորելու համար Ձեր երեխայի գաղտնիությունն ու անձնական տվյալների պաշտպանությունը։ Ի՞նչ տեղի կունենա, եթե ես կամ իմ երեխան սկզբում համաձայնենք, բայց հետո ես կամ իմ երեխան փոխենք մեր միտք։ Ձեր երեխան կարող է ցանկացած պահի հրաժարվել հետազոտությունից՝ առանց որևէ հետևանքի։ Եթե դուք կամ Ձեր երեխան որոշեք հրաժարվել, մինչ այդ պահը հավաքագրված բոլոր տվյալները կպահպանվեն, եթե դուք չդիմեք մեզ այդ տվյալները ջնջելու մասին պահանջով։  Այս հետազոտությունը կարո՞ղ է որևէ կերպ վատ ազդեցություն թողնել երեխայիս վրա (Մանրամասն ներկայացված ռիսկեր) Չենք կարծում, որ այս հետազոտությանը մասնակցելը պարունակում է որևէ ռիսկ։   Հետազոտությանը մասնակցելու դեպքում ինչպե՞ս է պահպանվելու երեխայիս տվյալների գաղտնիությունը։ Ինչպե՞ս են օգտագործվելու հավաքագրված տվյալները։  Կձեռնարկվեն համապատասխան միջոցներ՝ սահմանափակելու Ձեր երեխայի անձնական տվյալների օգտագործումը և հրապարակումը այն անձանց շրջանում, ովքեր պետք է դիտարկեն այդ տվյալները հետազոտական նպատակներով։ Եթե հետազոտական ​​թիմը որևէ իրավական խնդիր հայտնաբերի, որը թեպետ քիչ հավանական է, օրինակ՝ երեխայի հանդեպ բռնության դեպք կամ վարակիչ հիվանդության առկայություն, ապա այդ տեղեկատվությունը, օրենքով սահմանված կարգով, կարող է տրամադրվել համապատասխան մարմիններին: Եթե, օրինակ, երեխաների հանդեպ բռնության կամ անտեսման վերաբերյալ մտահոգություն կա, կամ եթե Ձեր երեխան հայտնում է ինքնավնասման կամ ուրիշներին վնասելու ցանկության մասին, ապա հետազոտական թիմը օրենքով պարտավորվում է այդ մասին հաղորդել համապատասխան մարմինների:    Մինչ հավաքագրված որևէ տվյալ հրապարակելը կամ ​​հետագա հետազոտական նպատակներով օգտագործելը, անձը նույնականացնող բոլոր տվյալները կհեռացվեն՝ Ձեր երեխայի տվյալներն անանուն դարձնելու նպատակով: Նույնականացվող տվյալներն ապահով կերպով կպահվեն գաղտնաբառով պաշտպանված և կոդավորված սարքերում, որոնք հասանելի կլինեն միայն հետազոտական ​​թիմի լիազորված անդամներին, իսկ անանուն տվյալները, որտեղ Ձեր երեխայի անունը և նույնականացման այլ տվյալներ հեռացվել են, կարող են պահվել անվտանգ պանակներում՝ հետագա վերլուծության և  հետազոտական ​​աշխատանքների համար, որոնք ուղղված կլինեն կրթական միջավայրում հոգեկան առողջության և հոգեսոցիալական աջակցության ծրագրերի բարելավմանը: Հետազոտական թիմի այն անդամները, ովքեր հասանելիություն կունենան անանուն տվյալներին, այն է՝ հարցաթերթիկների պատասխաններին, չեն կարողանա դրանք համադրել Ձեր երեխայի անձնական տվյալների հետ։ Այս կերպ կապահովվի Ձեր երեխայի գաղտնիությունը։ Բացի այդ, այլ հետազոտողներին տրամադրվելիք տեղեկությունը կամ հրապարակումներում օգտագործվելու ենթական տվյալները կլինեն խմբավորված և ընդհանրական ձևով ներկայացված՝ չներառելով անձի նույնականացման որևէ տվյալ։   Սույն հետազոտության շրջանակներում Ձեր երեխայի մասին հավաքագրված տեղեկությունները չեն օգտագործվի այլ ​​հետազոտությունների նպատակով, նույնիսկ եթե Ձեր երեխային նույնականացնող բոլոր տվյալները հեռացված են:  Ձեր երեխայի անուն-ազգանունը և նույնականացնող բոլոր տվյալները կկոդավորվեն և հարցումներին մասնակցելիս Ձեր երեխան իր անվան փոխարեն կլրացնի իր անհատական ID-ն/կոդը։ Հետազոտողները չեն կարող համադրել Ձեր երեխայի անձնակն տվյալները հարցումների արդյունքում ստացած տվյալների հետ։  Այլ ի՞նչ տեղեկություն պետք է իմանամ?   Այս հետազոտությունը ֆինանսավորում է Պետության և խաղաղության կառուցման հովանոցային հինադրամը։ Հարցերի դեպքում ո՞ւմ կարող եմ դիմել։ Եթե ​​ունեք հարցեր, մտահոգություններ կամ բողոքներ, կամ կարծում եք, որ հետազոտությունը վատ ազդեցություն է ունեցել Ձեր երեխայի վրա, ապա դիմե՛ք հետազոտական ​​թիմին՝ էլեկտրոնային նամակ ուղարկելով  rrodriguezramirez@g.harvard.edu   Սույն հետազոտությունը ստուգվել և հաստատվել է Հարվարդի համալսարանի տարածքային ինստիտուցիոնալ վերանայման խորհրդի (IRB) կողմից: Խորհրդի հետ կապ կարող եք հաստատել՝ զանգահարելով (617) 496-2847 հեռախոսահամարով կամ էլեկտրոնային նամակ ուղարկելով cuhs@harvard.edu  հասցեին, եթե՝  Հետազոտական ​​թիմը չի պատասխանում Ձեր հարցերին, մտահոգություններին կամ բողոքներին: Չեք կարողանում կապ հաստատել հետազոտական ​​թիմի հետ: Ցանկանում եք, հետազոտական ​​թիմից բացի, խոսել այլ կողմի հետ։ Ունեք հարցեր Ձեր երեխայի իրավունքների վերաբերյալ՝ որպես այս հետազոտության մասնակից: Ցանկանում եք այս հետազոտության վերաբերյալ տեղեկություն ստանալ կամ տրամադրել:

bottom of page